<<ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 30 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1963 թվականին:
Հիմնադիր տնօրենն է եղել Հրաչ (Կոլյա) Ղազարյանը(1963- 1988թթ): 1988թվականինին տնօրեն է նշանակվել Սերգեյ Գյունաշյանը, ով տնօրինել է մինչև 1993 թվականը: 1993թվականին տնօրենի պաշտոնին է նշանակվել Լենդրուշ Մանուկյանը: Պարոն Մանուկյանը աշխատել է մինչև 2013թվականը: 2013 թվականին տնօրեն է նշանակվել Կարեն Ստեփանյանը: Պարոն Ստեփանյանը տնօրինել է մինչև 2023թվականը: 2023թվականին տնօրեն նշնակվեց ներկայիս գործող տնօրեն Էդվարդ Գրիգորյանը:

Ավերիչ երկրաշարժի պատճառով շենքը քանդվել էր: Մինչև 2000 թվականը դպրոցը գործել է վրաններում,այնուհետև տնակային պայմաններում: 2000թ.-ին <<Սոցներդրումների >> հիմնադրամի և <<Ազնավուրը Հայաստանում>> կողմից ֆինանսավորվել և կառուցվել է ուսումնական մասնաշենքը: 2007թ.-ին մասնաշենքին կից կառուցվել է ժամանակակից սպորտային դահլիճ:

2025թ.-ին մեր դպրոցը ընդգրկվել է կառավարության <<300 դպրոց 500 մանկապարտեզ>> ծրագրում,որի շրջանակներում դպրոցը հիմնովին վերանորոգվեց, հագեցվեց դպրոցական նոր գույքով, հարստացավ նյութատեխնիկական բազայով:
Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցը կերթել ու դաստիարակել է բազում սերունդներ:Մեր կրթօջախը իրականացնում է որակյալ կրթություն՝ ապահովելով յուրաքանչյուր սովորողի համակողմանի զարգացումը: Մենք կարևորում ենք ոչ միայն գիտելիքների փոխանցումը, այլև մտածողության, արժեհամակարգի և ինքնուրույնության ձևավորումը՝ պատրաստելով գիտակից և մրցունակ սերունդ:
Դպրոցում ձևավորվորված է ուսուցիչ–աշակերտ–ծնող սերտ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության և փոխըմբռնման վրա։ Մենք ապահովում ենք բարոյահոգեբանական առողջ միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող զգում է աջակցություն և հարգանք։
Մեր դպրոցում կրթությունը որակ է, պատասխանատվություն և ապագայի ամուր հիմք:
<<Գյումրութիվ 30 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը լավագույններից մեկն է Շիրակի մարզում : Ունի 60 և ավելի տարվա պատմություն։

Վերանորոգված դպրոցն ունի շենքային հարմարավետ բոլոր պայմանները՝ գեղեցիկ կահավորված դասարաններ, քիմիա-կենսաբանության և ֆիզիկայի հարուստ լաբորատորիաներ, գեղեցիկ կահավորված ճաշարան,ընդարձակ սպորտային դահլիճ, ժամանակակից խաղահրապարակ: Դպրոցում գործում է նաև <<Արմաթ>> ինժիներական լաբորատորիան, որտեղ աշակերտները սովորում են տեխնոլոգիական և ինժիներական հմտություուններ:
21+ բանիմաց մանկավարժական կոլեկտիվ կամավոր ատեստավորում անցած և բարձր միավորներ վաստակած մանկավարժներ:
Մեր շրջանավարտները իրենց մասնագիտական և անձնական հաջողություններով արժնապատվորեն ներկայացնում են մեր կրթական հաստատությունը:
Մեր նպատակն է շարունակել պահպանել և զարգացնել կրթության որակը՝ ապահովելով յուրաքանչյուր աշակերտի անհատական աճն ու հաջողությունը: