










Մեր դպրոցում կազմակերպվում է բազմաթիվ քայլարշավներ, որի հիմնական
անդամները դպրոցի աշակերտներն են։ Արշավը համախմբում է բնությունը սիրող, ակտիվ և նախաձեռնող սովորողներին։
Տարվա ընթացքում ակումբի անդամները մասնակցում են տարբեր արշավների, ճանաչողական էքսկուրսիաների,
հայրենագիտական այցելությունների և բնապահպանական միջոցառումների։ Այս գործունեության շնորհիվ աշակերտները
ոչ միայն ծանոթանում են Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին և գեղեցիկ բնաշխարհին, այլև ձեռք են
բերում կարևոր գիտելիքներ ու հմտություններ։
Արշավների ընթացքում սովորողները սովորում են կողմնորոշվել տեղանքում, հաղթահարել դժվարություններ, աշխատել
թիմում և պատասխանատվություն կրել միմյանց նկատմամբ։ Արշավը նպաստում է ֆիզիկական ակտիվության
բարձրացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի զարգացմանը։
Մասնակիցները ձեռք են բերում նոր ընկերներ, հետաքրքիր փորձառություններ և անմոռանալի հիշողություններ։
Արշավներր կարևոր դեր ունեն աշակերտների բազմակողմանի զարգացման գործում։ Այն օգնում է նրանց դառնալ ավելի
ինքնուրույն, կազմակերպված, նպատակասլաց և հայրենասեր քաղաքացիներ։ Յուրաքանչյուր արշավ նոր գիտելիքների,
բացահայտումների և հետաքրքիր արկածների աղբյուր է, որի շնորհիվ դպրոցական կյանքն ավելի բովանդակալից և
հետաքրքիր է դառնում»։